Գլազգոյում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափեր վարժությունում ցույց է տվել 15,500 արդյունք ու նվաճել բրոնզե մեդալ: Տեղեկացնենք, որ որակավորման փուլից առաջ մեր մարմնամարզիկը երկրորդն էր: Բոլոր դեպքերում, սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար, որը, չնայած ստեղծված պայմաններին, շարունակում է մնալ նկատելիների կազմում: Հիշյալ վարժությունում ուժեղագույնն է եղել Մեծ Բրիտանիան ներկայացրած Մաքս ՈՒիթլոքը՝ 16,133 մրավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ